«Ալեքս» փոթորիկը պատուհասել է Մեքսիկայի հանգստավայրերը։ Տարածքներից անմիջապես տեղահանվել են տեղի բնակիչները եւ զբոսաշրջիկները։
«Մայակ» ռադիոկայանի հաղորդմամբ, երկրի հյուսիսում փոթորկուն քամի է, տեղատարափ անձրեւները առաջացրել են սողանքներ։ Ջրի տակ են անցել փողոցներ եւ տան նկուղներ։
Փորթորիկը երկրորդ աստիճանի վտանգավորության է, նրա էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 168կմ/ժ-ի։ Բացի այդ, Տեքսաս նահանգով արդեն 2 տորնադո է անցել։ Ամենավտանգավոր տարածքներից տեղահանվել են ավելի քան 3 հազար բնակիչներ։



























