Ստեփանավանի բնակիչ, նախկինում 5 անգամ դատապարտված 41-ամյա Վալերի Դավիդյանը մեղադրվում է գողություն կատարելու մեջ:
Ընդամենը 15 օր առաջ կալանավայրից դուրս եկած Վալերի Դավիդյանը նոյեմբերի 8-ին ցերեկը Գյուլբենկյան-Խաչատրյան փողոցների խաչմերուկում մոտեցել է անցնող քաղաքացիներից մեկին եւ հափշտակելով պայուսակը՝ դիմել փախուստի:
Րոպեներ անց ոստիկաններին հաջողվել է բռնել գողին: Վերջինս ոստիկանության Արաբկիրի բաժնում խոստովանական ցուցմունք է տվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Վալերի Դավիդյանը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:











