25-ամյա Արթուր Պողոսյանը մեղադրվում է լցակայաններում բենզինի կեղծ կտրոններ իրացնելու մեջ:

Օրերս ոստիկանության բաժին գրություն էր ստացվել Երեւանի բենզալցակայանների ցանցերից մեկից, որ «Լենդ Ռովեր» մակնիշի մեքենայի վարորդը Լենինգրադյան եւ Արտաշիսյան փողոցներում փորձել է բենզինի կեղծ կտրոններ իրացնել:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ այդ անձը 25-ամյա Արթուր Պողոսյանն է, որը կեղծ կտրոններ է իրացրել Իսակովի եւ Խորենացի փողոցներում գործող լցակայաններում:

Նախապատարստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: