Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ Իշխան Աբրահամյանը մեղադրվում է մարդ դանակահարելու մեջ:
Նոյեմբերի 3-ի գիշերը Կիլիկիայի Լուսինյան փողոցի տներից մեկի մոտ կեսգիշերն անց վիճաբանություն է տեղի ունեցել Իշխան Աբրահամյանի եւ մի քաղաքացու միջեւ, ընթացքում հնչել են հայհոյանքներ եւ սպառնալիքներ, իսկ Իշխանն էլ դանակահարել է երիտասարդին:
Վերջինս տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղից էլ դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանության բաժին:
Ոստիկաններին մեկ օր անց հաջողվել է հայտնաբերել Իշխան Աբրահամյանին եւ բերման ենթարկել: Ոստիկանությունում Իշխանը պատմել է, որ չի հիշում, թե դեպքի օրն ինչ է կատարվել:
Նշենք, որ տուժողի ձախ երիկամը հեռացրել են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











