Microsoft կորպորացիան նոր սմաթֆոններ է ներկայացրել՝ առանց Nokia ապրանքանիշի. Microsoft Lumia 535 եւ Lumia 535 Dual SIM: Այս մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում:
Սմաթֆոնները 5 դյույմանոց էկրան ունեն, ինչպես նաեւ 1 ԳԲ օպերատիվ եւ 8 ԳԲ ներմուծվող հիշողություն: Սարքերն աշխատում են Windows Phone 8.1 օպերացիոն համակարգի հիմքով:
Ընկերության հաղորդագրության համաձայն, սարքերն աշխատում են երրորդ սերնդի ցանցերում (3G): Ըստ ТАСС-ի, գնորդները կարող են ձեռք բերել սպիտակ, երկնագույն, կանաչ, նարնջագույն, մոխրագույն եւ սեւ պատյանով սմարթֆոններ: Դրանք վաճառքում կլինեն նոյեմբերից: Հեռախոսների մոտավոր գինը շուրջ 110 եվրո է՝ առանց իրացման շուկայում գործող հարկերի:
Microsoft-ի կողմից Nokia-ի բջջային բիզնեսի (Devices & Services ստորաբաժանման) գնման գործարքն ավարտվել է 2014 թվականի ապրիլի 25-ին: Գործարքի արժեքը կազմել է 5.4 մլրդ եվրո:




























