Գիտնականները 30 հազար դպրոցականների շրջանում հարցում են անցկացրել: Վերլուծելով արդյունքները՝ նրանք պարզել են. 2007 թվականին ինքնագնահատականը բարձր է եղել 14-15 տարեկան աղջիկների 41%-ի մոտ, իսկ 7 տարի անց՝ միայն 33%-ի մոտ: Տղաների ինքնագնահատականը նույնպես տուժել է, բայց՝ ոչ այդ քան զգալի: Այսպես, 2007 թվականին բարձր ինքնագնահատակով առանձնացել է տղաների 55%-ը, 2013-ին՝ 50%-ը:

Ըստ ANI News-ի, հետազոտողները ենթադրում են, որ խնդիրը սոցիալական ցանցերի եւ առցանց շփման տարածման, ինչպես նաեւ տնտեսական ճգնաժամի մեջ է: Իրենց ընտանիքների նյութական դրության վատթարացման եւ դրա դանդաղ վերականգնման շուրջ երիտասարդության անհանգստությունն անտեսել չի կարելի: Հարկավոր է նրանց ավելի շատ ուշադրություն դարձնել: 

Meddaily-ի փոխանցմամբ, գիտնականները նաեւ նշում են. ներկայում առցանց շփումը դեռահասների շրջանում ավելի տարածված է, քան նախկինում: Նրանք ուսուցիչներին խորհուրդ են տալիս աշակերտներին զգուշացնել համացանցի միջոցով շփման վտանգների մասին: Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ 10-11 տարեկան աղջիկների մեկ երրորդը վախենում է ծաղրից: Այդ տարիքի հարցվածների յուրաքանչյուր հինգերորդը կարծում է, որ իր դպրոցի աշխատակիցներն ի վիճակի չեն լուծել այդ խնդիրը: