Թուրքիայի Սիիրտի նահանգում թուրքական զինուժերի եւ քուրդ զինյալների միջեւ բախման հետեւանքով 2 զինվորական եւ գյուղերի 3 պահապան է սպանվել։
Թուրքիայի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 30-ի գիշերը քուրդ զինյալները 5 տարբեր կետերից հարձակման են ենթարկել Սիիրտի նահանգում գտնվող ռազմաբազան։ Թուրքիայի անվտանգության ուժերը անմիջապես պատասխան գործողություններ են ձեռնարկել, սակայն տվել են 5 զոհ։



























