Նոյեմբերի 11-ին «CISCO SYSTEMS» ընկերության զարգացման գծով նախագահ, ՀՀ Նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի 2014թ. դափնեկիր Մարիո Մացցոլան այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Մարիո Մացցոլան եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Մարիո Մացցոլան եղավ նաեւ Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղեւնի:
Պատվիրակությունն այցելեց նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:



























