Թուրքիայի Սամսուն նահանգի բնակիչ, 46-ամյա Օրհանը ձերբակալվել է Վրաստանի քաղաքացուն բռնությամբ տանը պահելով բռնաբարելու եւ մարմնավաճառության պարտադրելու համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ տուժյալ վրացի կինը ոստիկանությունում հայտնել է, որ 6 ամիս առաջ աշխատելու նպատակով եկել է Սամսուն, որտեղ ծանոթացել է մատուցող աշխատող Օրհանի հետ, ով իրեն խաբեությամբ տուն է տարել, ծեծել եւ վերցրել իր մոտ եղած 1500 դոլար գումարը, պարբերաբար բռնաբարել եւ պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ։
Ձերբակալված մատուցողը ոստիկանությունում հայտնել է, որ վրացի կինը սեփական ցանկությամբ է մնացել իր տանը։



























