Ռուս գիտնականները սարք են հնարել, որն ընդունակ է ընդունել եւ կուտակել մարդու ֆիզիկական էներգիան: Բացի այդ, գիտնականները հայտնագործությունը զինել են եզակի հատկությամբ. այն կարող է էներգիան փոխանցել հեռավորության վրա, հայտնում է «Պրոնեդրան»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր սարքը կտրամադրվի «Օլիմպիական հույսեր» ակցիայի ժամանակ, որը տեղի կունենա Մոսկվայում՝ 2014թ. նոյեմբերի 20-ին:

Հատուկ մեխանիզմի օգնությամբ, էներգիան կարող է փոխանցվել ավելի վաղ ընտրված ՌԴ-ի այլ շրջան: Միջոցառման շրջանակներում դրա մասնակիցները կարող են իրենց էներգիան փոխանցել Ռուսաստանի տարբեր քաղաքաների բնակիչներին: