Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը գերմանական կառավարությունից պահանջել է փաստաթղթեր ներկայացնել, որոնք կվկայեն, թե ՆԱՏՕ-ն 1992-ից 1995թ. զինել է բոսնիացի մահմեդականներին՝ սերբերի դեմ, այդ կերպ խախտելով ՄԱԿ-ի դրած էմբարգոն:
Դեսպան Թոմաս Լոյֆերը, սակայն հայտարարել է, թե Գերմանիայում նման փաստաթղթեր չկան: Կարաջիչը նշել է, որ նման փաստաթղթերի գոյության մասին հայտնել էր Գերմանիայի փոստի եւ կապի նախկին նախարար Քրիստիան Շվարց-Շիլլինգը: Նրա տվյալներով, գաղտնի փաստաթղթերը վկայում են Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից զենքի առաքման մասին, հաղորդում է Lenta.ru-ն:
Ռադովան Կարաջիչին դատում են մեղադրանքի 11 կետերով, մասնավորապես՝ Սրեբրենիցայում սպանդի՝ 1995թ. բոսնիացի մահմեդականների սպանությունների համար:



























