Beeline-ին շնորհվեց հավաստագիր Հայաստանում «Կանաչ տնտեսության» խթանման, լավագույն փորձի, «կանաչ» ծրագրերի իրականացման եւ դրանց շարունակական աջակցման համար։

Հավաստագիրը շնորհել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը՝ հիմք ընդունելով ՀԳՀՄ-ի կողմից մշակված 12 չափանիշները, մասնավորապես  շրջակա միջավայրի պահպանում, հաստատության ներսում կիրառվող սոցիալ-աշխատանքային կանոններ, արտադրական թափոնների հետագա տնօրինման մեխանիզմներին համապատասխան ISO ստանդարտի առկայություն, բնապահպանական վճարների մուծման պարտաճանաչություն, ուսումնական ծրագրերի իրականացում եւ այլն:

«Կանաչ» տնտեսությունում կարեւոր նշանակություն ունեն ռեսուրսախնայողությունը, էներգոխնայողությունը եւ լավ մենեջմենթը։  ՀԳՀՄ հարցումները եւ գնահատումները ցույց են տվել, որ հատկապես ուսանելի է Beeline-ի ռազմավարությունը ռեսուրսների  արդյունավետ օգտագործման  գործընթացում, իսկ ընկերության փորձը  համարվել է լավագույնը, քանի որ այն կիրառելի է  նաեւ փոքր ու միջին ձեռնարկությունների շրջանում, ավելին այն հնարավորություններ է ստեղծում բնական պաշարների օգտագործման օպտիմալացման, իրազեկության բարձրացմանը եւ շրջակա միջավայրի պահպանման համար: Շնորհավորում եմ Beeline-ին եւ հայտնում իմ շնորհակալությունը պատասխանատու գործունեության համար»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում։ Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀԳՀՄ-ին այս պարտավորեցնող հավաստագրի համար եւ վստահեցնել, որ Beeline-ն իրականացնում է եւ կշարունակի իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կօգնեն դարձնել մարդկանց կյանքն ավելի լավը՝ նպաստելով ապագա սերնդի համար բարեկեցիկ պայմանների ստեղծմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

Նշենք, որ  2014թ–ի ընթացքում Beeline-ն արդեն չորրորդ անգամն է արժանանում  հանրության բարձր գնահատականին։ Սույն թվականի հոկտեմբերի 5-ին «Համազգային վստահություն» խորհրդի «Լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» 4-րդ ազգային մրցանակաբաշխության արդյունքներով Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը, իսկ դրանից ավելի վաղ «Լավագույն օտարերկրյա ներդրող» եւ «Լավագույն կապի օպերատոր» կոչումներին:  

2012 թ.–ին Beeline–ը ճանաչվել է Հայաստանի էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն եւ այդ ժամանակից ի վեր իրականցրել է 3 տասնյակից ավել ծրագրեր ուղղված բնական պաշարների ճիշտ օգտագործմանը։