Հարավկորեական Samsung ընկերությունը ամերիկյան  պրոցեսորներ արտադրող Nvidia ընկերությանը մեղադրել է Samsung-ի արտադրանքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ  տարածելու մեջ, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»: 

Աղբյուրը նշում է, որ Samsung-ի դատական հայցը նախկինում Nvidia-ի ներկայացրած հայցի պատասխանն էր: Սեպտեմբերին Nvidia-ն Samsung-ին մեղարել է իր գրաֆիկական պրոցեսորների պատենտները խախտելու մեջ:  Ընկերության պահանջները վերաբերել էին նաեւ Nvidia-ի պատենտավորված տեխնոլոգիաները Samsung-ի բջջային սարքերում, մասնավորապես՝  Galaxy Note 4 –ում եւ Galaxy Note Edge-ում օգտագործելու մեջ: