Քալիֆորնիայի բնակչուհի Էդրեին Մուրը դատի է տվել Apple ընկերությանը: Աղջիկը որոշել է Apple-ի սմարթֆոնը փոխել է Samsung Galaxy S5-ի՝ դրանով իսկ iOS-ից անցնելով Android ՕՀ-ին: Անցման ընթացքում որոշ հաղորդագրություններ անհետացել են, հայտնում է 24 SMI-ն:
Ամերիկուհին կարծում է, որ ընկերությունը պետք է iPhone-ի օգտատերերին նախազգուշացներ, որ հաղորդագրությունների մեծ մասը կարող էր կորսվել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս Apple-ից ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի հնչել: Ընկերության ներկայացուցիչները դատական փաստաթղթերում նշում են, որ երբեք չեն խոստացել iOS-ից Android պլատֆորմին հարմարավետ անցում:





























