Microsoft ընկերությունն ուղղել է սխալը, որը կարելի էր հայտնաբերել Windows օպերացիոն համակարգի բոլոր տարբերակներում՝ սկսած 95-ից: Այս մասին գրում է The Verge կայքը:

IBM-ի մասնագետները սխալը հայտնաբերել են Internet Explorer բրաուզերում: Դրա օգնությամբ չարագործները կարող էին ցանկացած վնասակար կոդ թողարկել, եթե օգտատերն այդ բրաուզերով համապատասխան հղում բացեր: Ուղղումն արդեն թողարկվել է Windows 8.1-ի, Windows 7-ի եւ Windows Vista-ի համար: Ինչպես ակնկալվում էր, Windows XP-ին դա չի վերաբերվի, քանի որ Microsoft-ն այդ օպերացիոն համակարգի աջակցությունն ամբողջությամբ դադարեցրել է ապրիլին:

Ըստ Gazeta.ru-ի, մասնագետները հայտարարում են, որ առայժմ այդ սխալի օգտագործմամբ ոչ մի հարձակում չի հայտնաբերվել, սակայն դրա վտանգավորությունը գնահատվել է 9.3 միավոր՝ հնարավոր 10-ից: