Միջազգային դիտորդների «վեցյակի» եւ Իրանի միջեւ միջուկային բանակցությունները մոտենում են ավարտին: Հնարավոր է` կողմերը խիստ որոշումներ կայացնեն, նոյեմբերի 12-ի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
«Վերջնագիծը կլիկնի երկու շաբաթ անց: Նման մակարդակի բանակցություններում ամենախիստ որոշումները կայացվում են եզրափակող փուլում: Սա հատկանշական է նաեւ այս դեպքում», - նշել է Ջեն Պսակին:
Պսակին նաեւ հերքել է այն տեղեկությունը, թե Վաշինգտոնը քննարկում է Իրանում առեւտրային ներկայացուցչության բացումը: «Այժմ մեր նպատակն է կենտրոնանալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում»,- նշել է Պսակին:
Հիշեցնենք, բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 18-24-ին Վիեննայում: Նոյեմբերի 24-ին կողմերը ցանկանում են պայմանավորվել Իրանի միջուկային խաղաղ ծրագրի շարունակության եւ միջազգային պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ՝ Թեհրանի պաշտոնական պնդման փոխարեն, որ ինքը չի պատրաստվում ատոմային զենք ստեղծել:





























