Samsung Display-ը օրգանական լուսադիոդներով ակտիվ մատրիցայով էկրաններ կմատակարարի ռուսական Yota սմարթֆոնների համար, փոխանցում է «Փրայմը»:
Աղբյուրը հստակեցնում է, որ դա հարավկորեական ընկերությանը թույլ կտա փոխհատուցել Samsung Electronics-ի վաճառքի անկումը:
YotaPhone 2 սմարթֆոնը ռուսական շուկայում կհայտնվի այս տարվա դեկտեմբերին, այն կունենա «Սամսունգի» AMOLED էկրանը: Այս սմարթֆոնները կունենան կրկնակի էկրան: Երկրորդ էկրանի դերը կատարելու է Quad-HD-ին, որը հաստատված է սարքի հետնապատին:
Ռուսական սմարթֆոնի համար էկրանների մատակարարումը փորձագետները բացատրում են նրանով, որ վերջին ամիսներին Samsung Electronics-ը կորցնոմ է դիրքերը՝ արագ զարգացող չինացի մրցակիցների պայքարում, որը կորեացիներին ստիպում է արտադրանքի սպառման նոր շուկաներ որոնել:
YotaPhone 2 սմարթֆոնը աշխարհում ուշադրություն է գրավել, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում ԱԽՏՀ գագաթաժողովի ժամանակ նման գաջետ է նվիրել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին:




























