Բելառուսը հուլիսի 1-ին մարել է Ադրբեջանի պետական վարկը։ Վարկի վերադարձման ժամկետը պետք է լրանար հուլիսի 5-ին, սակայն բելառուսական կողմը որոշում է ընդունել այսօր վճարել ամբողջ վարկը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Նշենք, որ գազային հակամարտությունը Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ ծագել էր հունիսի 16-ին։ Պարտքը մարելու համար Բելառուսն Ադրբեջանից 12 օրով 200 մլն դոլարի վարկ էր վերցրել։



























