Beeline–ը մրցանակ է հանձնել MNP ծառայության միջոցով Beeline բաժանորդ դարձացած 6000-րդ հաճախորդին։ Նորարարական սմարթֆոնի երջանիկ սեփականատեր դարձավ Երեւան քաղաքի բնակիչ Ա. Զարգարյանը: Այսօր Ահարոնյան փողոցում գտնվող Beeline-ի վարչական շենքում տեղի ունեցավ մրցանակի հանձնման  արարողությունը:

«Ի սրտե շնորհակալ եմ Ձեզ եւ MNP ծառայության միջոցով Beeline բաժանորդ դարձացած բոլոր հաճախորդներին: Հատկապես ուզում եմ նշել,  որ Հայաստանում MNP-ի ծառայությունից օգտվող բաժանորդների մեծ մասն իրենց նախապատվությունն են տվել մեր ընկերությանը, եւ այսօր, այդ ցուցանիշով Beeline առաջատար է: Դիմելով յուրաքանչյուր մեր բաժանորդի հավաստիացնում եմ, որ կարդարացնենք Ձեր վստահությունը Beeline-ի պարզ եւ հարմար ծառայությունների հանդեպ, անելով ամեն հնարավորը, որպեսզի իրականացնենք անգամ ամենա համարձակ Ձեզ ակնկալիքները», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։    

Նշենք, որ Հայաստանում համարների տեղափոխելիության (MNP) ծառայության գործարկման պահից Beeline ցանց են տեղափոխվել ավելի քան 6300 բաժանորդ: Ծառայության գործարկման ամբողջ ընթացքում շուրջ 500 բաժանորդ տեղափոխվել են այլ ցանցեր, սակայն այնուհետեւ նորից վերադարձել են Beeline-ի ցանց: Ծառայության գործարկման յոթ ամիսների արդյունքում Beeline-ը պահպանում է առաջատարի դիրքերն ըստ Beeline-ի ցանց տեղափոխված բաժանորդների թվի: Դրական դինամիկա է պահպանում նաեւ MNP ծառայությունից օգտվող բաժանորդների ցուցանիշը: