Աֆղանստանի հետ սահմանակից իրանական Սիսթան եւ Բելուջստան նահանգներում վերջին յոթ ամսում առգրավվել է 26 տոննա թմրանյութ: Այս մասին հայտարարել է նահանգային ոստիկանության պետ Հոսեյն Ռահիմին ԻՐՆԱ-ի հետ հարցազրույցում:
Նա նաեւ հայտնել է, որ 2014 թ. մարտից նահանգի տարածքում ձերբակալվել են 1852 ապօրինի թմրավաճառներ, բացահայտվել է 33 հանցախումբ, որոնք նույնպես այդ հանցավոր բիզնեսով են զբաղվել: Միայն Իրանշահրե, Սարավանե եւ Զաբոլե քաղաքներում գործողության ընթացքում բռնագրավվել է տարբեր տեսակի 2 տոննա թմրանյութ, այդ թվում նաեւ ափիոն, հերոյին եւ հաշիշ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԻՐՆԱ-ն ընդգծում է, որ Իրանն արդեն շուրջ 700 մլն դոլար է ծախսել Աֆղանստանի սահմանի ենթակառույցն ամրապնդելու վրա, որտեղից էլ գալիս է թմրանյութերի հիմնական հոսքը: Հանրապետոթյունը ծախսերն ինքնուրույն է կատարում՝ լինելով Աֆղանստանից Եվրոպա, Միջին Ասիա եւ Մերձավոր Արեւելք թմրաթրաֆիքի հիմնական արգելքը, նշում է գործակալությունը:




























