SWIG հավելվածը հասանելի է iOS-ի եւ Android-ի օգոտատերերի համար: Այս մասին հաղորդում է CNET-ը: Հավելվածը ստեղծողները իրենց նախագիծը ներկայացնում են որպես այլընտրանքային Facebook եւ Instagram ալկոհոլիկների համար: Հավելվածի տվյալների բազան ներառում է տեղեկատվություն 70 հազար գինիների, գարեջրերի եւ այլ ալկոհոլային խմիչքների մասին:
SWIG-ը թույլ է տալիս օգտատերերին բաժանորդագրվել իրենց ընկերների, բարմենների թարմացումներին, որպեսզի հետեւեն, թե ինչ են նրանք խմում: Բացի այդ, հավելվածում գործում է օգտատերերի վարկանիշների համակարգ, հաղորդում է Lenta-ն:
«Facebook-ը չի մտահոգվում, որ դուք Մանհեթենում գտնեք լավագույն «Արյունալի Մերին», իսկ մենք մտահոգվում ենք»,-ասել է սոցիալական ցանցի համահիմնադիր Հարի Ռայմոնդը:




























