Թուրքիայի քաղաքացիներն ապօրինի կերպով թափանցել են Ռուսաստանի տարածք, որտեղ նրանց բռնել են հյուրանոցի անվտանգության աշխատակիցները։

Թուրքերը բացատրել են, որ Ռուսաստանի ափեր  հասել են ջերմանավով։ Նրանց խոսքով, իրենք ցանկացել են գարեջուր գնել եւ փրկարարական օղակներով լողացել են դեպի ափ։ Թուրքիայի ձերբակալված քաղաքացիները հաստատել են, որ մտադիր էին Ռուսաստանում անցկացնել ընդամենը տասը րոպե։ Սահմանախախտներից յուրաքանչյուրին տուգանել են հինգ հազար ռուբլի։