Չինաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Գին Գանգը մեկնաբանել է հայ-ադրբեջանական շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած փոխհրաձգության փաստը։ «Չինաստանը հստակ դիրքորոշում ունի ԼՂ հարցում։ Չինաստանը հուսով է, որ վիճահարույց հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով»,-ասել է Գին Գանգը։ Ընդգծելով, որ Չինաստանի դիրքորոշման մեջ առկա չեն որեւէ փոփոխություններ, մամլո խոսնակը հույս է հայտնել, որ շահագրգիռ կողմերը պետք է ցուցաբերեն բավարար քաղաքական իմաստնություն, որպեսզի խնդրին լուծում տան բանակցությունների եւ երկխոսության միջոցով։ Այդպիսի ճանապարհով ձեռք բերված լուծումը, մամլո խոսնակի բառերով, բխում է Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանում կայության ու խաղաղության շահերից։
Նշենք, որ հունիսի 18-ին ԼՂ-ի տարածք էր ներխուժել ադրբեջանական դիվերսիոն խումբ։ Միջադեպի հետեւանքով հայկական կողմից զոհվեցին չորս զինծառայողներ, եւս 4-ը վիրավորվեցին։ Ադրբեջանցիները նահանջեցին՝ թողնելով մեկ սպանված։




























