Պակիստանյան ծագմամբ բրիտանացի Այան Կուրեշին դարձել է աշխարհի ամենաերիտասարդ Microsoft-ի IT-մասնագետը, գրում է The Daily Express-ը: Հնգամյա դպրոցականը Բիրմինգհեմի քաղաքային համալսարանում արդեն հանձնել է համապատասխան քննությունը:
Ի սկզբանե, Կուրեշիին չէին ցանկանում թողնել թեստավորման, նշում է թերթը ու ընդգծում, որ նման ստուգումն անցկացվում է համալսարանն ավարտելուց հետո: Տղային ի վերջո թողել էին մասնակցելու Supporting Windows 8.1 քննությանը, եւ ծրագրավորող երեխան հաջողությամբ այն հաղթահարել է:
Դպրոցականի 6-ամյակն արդեն լրացել է: Իր ապագա կարիերայի շուրջ տղան դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն հույս ունի, որ այն կապված կլինի մաթեմատիկայի եւ համակարգիչների հետ:
Նախորդ ռեկորդակիրը Մեխրոզ Յավարն է, կրկին Պակիստանից: Վերջինս Microsoft Certified Professional սերտիֆիկատը ստացել է 6.5 տարեկանում:




























