«Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը վերադառնում է ընկերության ղեկավար կազմ, գրում է  «Los Angeles Times» թերթը՝ հավելելով, որ  «Reddit»-ի գլխավոր գործադիր տնօրեն Իշան Վոնգը հրաժարական է տվել՝ ընկերությունում 2,5 տարի աշխատանքից հետո: 

Գլխավոր օպերացիոն տնօրեն Էլեն Փաոն աշխատելու է ժամանակավոր գործադիր տնօրեն: Համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կզբաղեցնի գործադիր նախագահի պաշտոնը: Նա զբաղվելու է մարքեթինգով, հաղորդակցումներով եւ  ռազմավարությամբ:

Ալեքսիս Օհայնանը «Reddit»-ը հիմնադրել է 2005թ.  հունիսին Սթիվ Հաֆմանի հետ համատեղ: Նա «Reddit»-ում պաշտոնը լքել էր 2010 թ.՝ Հայաստանում ոչ առեւտրային  կազմակերպությունում կամավոր աշխատելու համար,  չնայած որպես խորհրդատու շարունակել էր ծառայություններ մատուցել ընկերությանը: