Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը շնորհավորել է իր կնոջը՝ Պրիսցիլա Չանին իրենց ծանոթության 11-ամյակի առթիվ՝ իր էջում հրապարակելով ընտանեկան լուսանկարներով տեսանյութ:
«Այս օրը՝ ուղիղ 11 տարի առաջ ես հանդիպել եմ մի հիասքանչ աղջկա», - գրել է Ցուկերբերգը: Նա իր շնորհակալությունն է հայտնել սիրելի կնոջը իրեն մշտապես աջակցելու եւ սատարելու համար, հայտնում է Gazeta-ն: Իր շնորհավորական տեսանյութի մեկնաբանություններում Ցուկերբերգը գրել է, որ մյուս օգտատերերը ևս կարող են նման տեսանյութեր պատրաստել սոցացնցի հատուկ էջում:
Ցուկերբերգը ամուսնացել է 2010 թվականին: Պրիսցիլայի հետ նրանք ծանոթացել են դեռևս Հարվարդում սովորելու տարիներին: Նրանց ամուսնությունը կայացել է Facebook-ի արժեթղթերի վաճառքի մեկնարկի հաջորդ օրը:




























