Ամերիկյան Microsoft ընկերությունը ուրբաթ հայտարարել է Skype for Web ծառայության փորձնական տարբերակի թողարկման մասին, որը թույլ է տալիս Skype-ին միանալ հենց բրաուզերից՝ առանց համակարգչում ծրագիրն առանձին հաստատելու։
Այս հնարավորությունը, ըստ Microsoft-ի, կլինի Internet Explorer, Chrome՝ Windows-ի համար, Firefox եւ Safari բրաուզերներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Skype for Web-ի օգտագործման համար բավական է մտնել ընկերության կայք եւ գրել անունը եւ գաղտնաբառը, որից հետո զանգեր կատարել եւ հաղորդագրություններ ուղարկել՝ անմիջապես օգտագործվող բրաուզերի միջոցով: Այժմ ծառայությունը հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի համար: Սպասվում է, որ ամբողջական տարբերակը կսկսի աշխատել մի քանի շաբաթ անց:
Ըստ ընկերության՝ծառայությունն օգտակար կլինի նրանց համար, ովքեր շատ են ճամփորդում, Skype-ով շփվում են ինտերնետ-սրճարաններում կամ այն դեպքերում, երբ հնարավոր չէ ծրագիրը հաստատել համակարգիչներում:




























