«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն 38-րդ օրն է հացադուլի մեջ է գտնվում ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը, ով մեկն է այն 2 ցմահ դատապարտվածներից (մյուսը Մհեր Ենոքյանն է), որոնք փախել էին բանտից, հետո բռնվել: Սողոմոն Քոչարյանը հացադուլի մեջ է մայիսի 24-ից եւ պահանջում է խստագույնս պատժել իր` փախուստի մեջ եղած ժամանակ, Մասիս քաղաքում ապրող զինակից ընկերոջ տուն ներխուժած անձանց, ովքեր երեք օր անազատության մեջ էին պահել նրան եւ փորձել տեղեկություն կորզել Մհեր Ենոքյանի գտնվելու վայրի մասին:

Բացի այդ, Սողոմոն Քոչարյանը պահանջում է նաեւ վերանայել իր մայր գործը, որով նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: