Limmex շվեյցարական ընկերությունը եզակի ժամացույց է թողարկել, որի մշակմանը մասնակցել է նաեւ անհատական անվտանգության համակագի ստեղծող եւ խոշոր հեռահաղորդակցական օպերատոր Gemalto շվեյցարական ընկերությունը:

Ժամացույցների ունիկալությունը, նախեւառաջ, պայմանավորված է դրանցում այպես կոչված «խուճապի կոճակի» առկայությամբ հայտնում է Informing-ը:

Նորույթը մշակված է հատուկ երեխաների, տարեց մարդկանց եւ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, ովքեր արտակարգ իրավիճակում կարող են վայրկենապես մեն-միակ կոճակի սեղմումով կապ հաստատել հարազատների ու մտերիմների հետ:

Limmex ընկերության արտադրանքը արտաքնապես ճիշտ ավանդական շվեյցարական ժամացույցների տեսքն ունի: Սակայն այն հագեցած է բարձրախոսով եւ միկրոֆոնով: Արտակարգ զանգը կարելի է կատարել՝ պարզապես սեղմելով թվացույցի վրա:

Հայտնի է, որ Ռուսաստանում եզակի նորույթը վաճառքի կհանվի 2015թ.: