Առնվազն 41 մարդ է զոհվել Պակիստանի Լահոր քաղաքում սուֆիստական տաճարի վրա երեք մահապարտ-ահաբեկիչների կատարած հարձակման արդյունքում: Եւս 175 մարդ վիրավորվել է: Պայթյունի պահին տաճարում մոտ հազար մարդ է եղել:
Ըստ իրավապահների, երկու պայթյուն որոտացել է տաճարի գլխավոր բակում, իսկ երրորդը՝ նկուղում: Նախնական վարկածով, մահապարտներն օգտագործել են ինքնաշեն ռումբեր՝ երկաթե միջուկով, ինչն էլ ավելացրել է զոհերի թիվը:
Պայթյունները որոտացել են Դատա Դարբար սրբավայրում, որտեղ, ըստ ավանդության, թաղված է սուֆիզմի գլխավոր դեմքերից մեկը՝ Աբուլ հասան Ալի Հաջվերին:



























