Երեւանում աշնանը կայանալու է Դատավորների եւ դատախազների 5-րդ համաժողովը: Այդ մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ դատախազության աշխատակցի օրվան եւ դատախազության 92-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում:
Նրա խոսքով, նման հեղինակավոր խորհրդաժողովի անցկացումը հայկական դատախազական համակարգի բարձր հեղինակության եւ միջազգային ճանաչման վկայությունն է եւ միջազգային կառույցների հետ հայկական դատախազության հետեւողական աշխատանքի գնահատականը:
Համաժողովը Երեւանում անցկացնելու որոշումը կայացվել նախորդ 2009թ. համաժողովի ընթացքում, որ կայացել է Բորդոյում: Այն ժամանակ մասնակցել են դատախազներ Եվրոպայի Խորհրդի 47 երկրներից:




























