Իրանում շաբաթ օրը շահագործման  է հանձնվել Մերձավոր Արեւելքի խոշորագույն ոսկու հարստացման գործարանը:

Associated Press-ը հայտնում է, որ գործարանը բացվել է ոսկու հանքի հարեւանությամբ: Ենթադրվում է, որ գործարանը թույլ կտա կրկնապատկել թանկարժեք մետաղի արտադրման ծավալները: Նախկինում երկիրը տարեկան երեք տոննա ոսկի էր արտադրում:

Ոսկոււց բացի ամեն տարի գործարանում կարտադրվի 2,5 տոննա արծաթ եւ մեկ տոննա  սնդիկ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: