Քալիֆորնիական Գլենդել քաղաքի աուդիտորական կոմիտեի նախկին անդամ Դավիթ Գեւորգյանը, ով սեպտեմբերի վերջին հրաժարական է տվել, ռեզյումեում նշել է որակավորումներ, որոնք իրականում չի ունեցել:

«Glendale News-Press»-ի փոխանցմամբ՝ խորհրդի անդամ Լորա Ֆրիդմանի կողմից առաջադրված Դավիդ Գեւորգյանը  կոմիտեում իր չվճարվող կամավորական ծառայությունը սկսել է 2013թ. հունիսին: Տեղական բլոգեր Արա Մանուկյանը այս տարվա նոյեմբերի խորհրդին հաղորդել է, որ Գեւորգյանը ստել է դիպլոմավորված մասնագետ լինելու հարցում եւ խաղաթյուրել է իր մասնագիտացումը: Քաղխորհրդի նիստին Ֆրիդմանը առաջարկել է ստուգել թեկնածուի մասնագիտական փորձը:

Հեռախոսային հարցազրույցի ընթացքում Գեւորգյանը նշել է, որ աուդիտորական կոմիտեն լքել է հոր հիվանդության պատճառով: Նա պնդում է որ երբեք էլ չի նշել իր դիպլոմի առկայության մասին, այլ հայտնել է, որ անցել է գանձարանի կառավարման լիարժեք կուրս եւ ստացել համապատասխան սերտիֆիկատ, սակայն Ֆինանսական մասնագետների ընկերակցության նախագահը հայտնել է որ Գեւորգյանը սերտիֆիկատ չի ստացել: