Լեհաստանում կիրակի՝ հուլիսի 4-ին կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Նախագահական աթոռին հավակնում են երկու թեկնածուներ՝ Բրոնիսլավ Կոմորովսկին եւ Յարոսլավ Կաչինսկին:
Նախագահական ընտրությունների առաջին փուլում աննշան առավելությամբ հաղթել էր Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է: Երկրորդ տեղում «Օրենք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին էր (36,46 տոկոս):
Պետության ղեկավարի անունը կորոշվի ձայների պարզ մեծամասնությամբ: Սոցհարցումների կանխատեսումներով, առաջատարը Կոմորովսկին է:
Նախագահի ընտրությունները արտահերթ են, եւ կայանում են ավիաաղետում երկրի նախագահ Լեխ Կաչինսկու զոհվելուց հետո:




























