Նյու Յորքի շրջանային դատարանը գրավի դիմաց բաց է թողել ռուս-ամերիկյան լրտեսական սկանադալի 10 մասնակիցներից մեկին։ Ազատ է արձակվել պերուացի լրագրող Վիկի Փելաէզը։

Ավելի վաղ նրանք բոլորը կանգնել էին դատարանի առաջ։ Չորս մասնակիցներից երեքը դեռեւս վերահսկողության տակ են։ Կասկածյալներից մեկը խոստովանել է, որ աշխատել է ռուսական հետախուզական ծառայության համար։

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է 10 հոգու, որոնց կասկածում են լրտեսությամբ զբաղվելու մեջ։ 11-րդ կասկածյալը ձերբակալվել էր Կիպրոսում։ Նա եւս գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ անհետացել։