Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով հայտնի է իր ասելիքը քաղաքացիներին Twitter միկրոբլոգի միջոցով  հասցնելու սովորությամբ, պարզաբանել է, թե ինչու է իր որդին ուսումը շարունակելու համար ընտրել Հարվարդի համալսարանը։

Գյուլը նշել է, որ նախորդ տարի կրտսեր որդին դիմել է իրեն՝ ասելով. «Եթե ես Թուրքիայում համալսարանում սովորեմ,  թերթերը եւ հեռուստատեսությունը ամեն հարմար առիթով ինձ հասարակական քննարկման կդնեն։ Այդ իրավիճակը թե ինձ, թե ձեզ կտխրեցնի»:  Թուրքիայի նախագահը ավելացրել է, որ ինքը թույլ է տվել որդուն այլ երկրում սովորել, միայն մի պայմանով, որ նա կարողանա ընդունվել  լավ հաստատություն։

Նշենք, որ Թուրքիայի նախագահի որդին՝  19-ամյա Մեհմեդ Էմրե Գյուլը Scholastic Aptitute Test-ից հնարավոր 800-ից հավաքել է 800 միավոր՝ ընդունվելով Հարվարդի համալսարան։