Facebook սոցցանցը գաղտնի աշխատում է պրոֆեսիոնալների համար նոր՝ Facebook at Work կայքի ստեղծման ուղղությամբ, փոխանցում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով աղբյուրները:

Աղբյուրը հստակեցնում է, որ նոր նախագիծն անմիջականորեն կմրցակցի Google-ի, Microsoft-ի եւ LinkedIn-ի հետ:

Նոր նախագծի շրջանակում Facebook at Work-ի օգտվողները կարող են չատում շփվել գործընկերների հետ, կապվել նրանց հետ եւ աշխատել փաստաթղթերի հետ՝  Google Drive-ի եւ Microsoft Office-ի համաբանությամբ:

Նշվում է, որ նախագիծը հնարավորություն կտա պահպանել «արձակուրդի լուսանկարներով, քաղաքական վեճերով եւ հիմար տեսահոլովակներով» անձնական էջը մասնագիտականից առանձին: Սոցցանցի աշխատակիցները վաղուց օգտագործում են այս կայքն իրենց աշխատանքի համար, եւ մյուս ընկերությունների համար նախագծի ընդլայնումը արդեն որոշ ժամանակ է քննարկվել է  Facebook-ի ներսում: