Կորեական Samsung ընկերությունը մտադիր է դուրս գալ վիդեոսթրիմինգի շուկա՝ նախապատրաստելով սեփական Volt ծառայությունը, հայտնում է Hitech Vesti-ն:

Samsung-ի տեսածառայությունը քիչ է հակված լինելու ֆիլմերի եւ սերիալների, հիմնականում  այն ցուցադրելու է  կարճ եւ թեթեւ  նյութեր: Հիշեցնենք, որ ավելի վաղ ձեռնարկությունը  փորձել էր մեկ այլ տեսածառայություն շրջանառել՝ Media Hub անվան տակ, սակայն ներկայումս դադարեցրել է այդ նախագիծը:

Նախագծի ղեկավար է ընտրվել Ջոն Փլիզանթսը, որը նախկինում աշխատել է Disney-ում: Volt-ի հիմնական առավելությունն այն է, որ ծառայության ողջ բովանդակությունը լինելու է կարճ, բայց՝ բացառիկ:

Ամենայն հավանականությամբ,  Volt նախագիծը շուկա դուրս գալուց առաջ կվերանվանվի՝ ավելի տպավորիչ անուն ստանալով: 

Աղբյուրը հիշեցնում է, որ ներկայումս Samsung-ն արդեն փորձում է դիրքեր գրավել աուդիոշուկայում՝ իր  Milk Music նախագծով: