Իրանը կտրուկ կրճատել է վառելիքի սուբսիդավորումը, ինչն էլ հանգեցրել է վերջինի 75%-ով թանկացմանը: Բարձրացել են նաեւ ջրի եւ էլեկտրաէներգիայի գները: Այս հանգամանքը իրանցիներին ստիպել է տեղափոխվել ավանակների վրա, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանական գյուղերի փողոցներում շատ հազվադեպ կարելի է տեսնել մեքենաներ, եւ ավելի հաճախ՝ ավանակներ: Այս կենդանիների տարածվածությունը նկատելի է նաեւ շուկաներում, որտեղ ձմռան նախաշեմին կենդանիների առեւտուրը ռեկորդներ է սահմանում:

Իրանցի գյուղացիները տնտեսական նկատառումներով  վերադառնում են դեռ իրենց հայրերի եւ պապերի կողմից օգտագորրծվող տեղաշարժման ու բեռների փոխադրման միջոցին: Պատճառը մեքենաները գերթանկ տեղաշարժման միջոց դարձրած բենզինի եւ դիզելային վառելիքի գներն են: