Օդանավակայանի օպերատիվ հերթապահի վահանակին հաղորդագրություն է եկել ինքնաթիռի աջ շարժիչի տաքացման մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ Ռոստովի մարզի գլխավոր վարչությունը:
Մեկ ժամ «Բոինգը» պտտվել է օդանավակայանի վրա՝ սպառելով վառելիքը: Օդանավակայանի բոլոր վերգետնյա ծառայությունները բերվել են արտակարգ վիճակի, սակայն նրանց միջամտությունը չի պահանջվել: Ժամը 8:10-ին ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:



























