Ուֆոլոգները Մարսի լուսանկարներում ցոլացող օբյեկտ են հայտնաբերել, որը խիստ նման է ՉԹՕ-ի, փոխանցում է «Ռոսբալտը»:
Ըստ գիտնականների՝ այն այդտեղ է թռել Լուսնից: Գիտնականները պնդում են, որ թռիչքի հետագիծը բնական է, ինչը վկայում է դրա ճշմարտացիության մասին: Աղբյուրը նշում է, որ գիտնականների հայտնաբերած օբյեկտը նման է Երկրի արբայնակի վրա դեռ 1972 թ. ֆիքսած օբյեկտին:
Բլոգերներն այս նորությունը սկսել են տարածել եւ պնդել, որ Կարմիր մոլորակը եւ Լուսինը վերահսկում են այլմոլորակայինները:
Հիշեցնենք, որ NASA գործակալությունը վերջերս ՉԹՕ-ի մասին տեսահոլովակ էր հրապարակել, որը նկարահանվել է ՄՏԿ-ում: Մինչ այդ նման նկարահանումները անվստահություն էին ներշնչում, քանի որ սիրողական էին: Հոկտեմբերի տեսագրությունն առաջինն էր, որը NASA-ն հաստատել է:




























