Ռուսաստանն Իրանը դիտարկում է որպես հուսալի եւ հեռանկարային գործընկեր եւ ակնկալում է ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում: Այս մասին, ըստ «Վզգլյադի», հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ընթացքում:
Ռուսաստանցի քաղաքական գործիչը նշել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության մեծ հեռանկարները, հատկապես՝ ատոմային էներգետիկայի, գազի արդյունահանման «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցք ստեղծելու մասով:
Նարիշկինը չի բացառել նաեւ Իրանի մասնակցությունը ՀԱՊԿ կառույցներում: «ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու առաջարկ մենք արել ենք: Մենք այդ թեմային կանդրադառնանք ես մեկ անգամ՝ Իրանի Մեջլիսի խոսնակի հետ հանդիպմանը: Իսկ որոշումը պետք է մեր իրանցի գործընկերները կայացնեն», - ասել է Պետդումայի խոսնակը:
Երկրները միանշանակ դիրքորոշում են հայտնել միջազգային պատժամիջոցների վերաբերյալ: «Մենք այսպես կոչված պատժամիջոցները դիտարկում ենք որպես ոչ այլ ինչ, քան տնտեսական եւ քաղաքական անթաքույց ճնշման միջոց, գործիք, որը ոչ մի ընդհանուր բան չունի միջազգային իրավունքի եւ ԱՀԿ-ի օրենքների հետ», - Նարիշկինի խոսքերն է մեջբերում թերթը:




























