iPhone 7-ը էլ ավելի մեծ էկրան է ունենալու, քան այն, որն օգտագործվում է iPhone 6 Plus-ում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

iPhone 7-ի դիսփլեյի ճշգրիտ չափերը չեն նշվում, սակայն պարբերականի աղբյուրի փոխանցմամբ, այն գերբարձր ճշգրտություն կունենա:

Բացի այդ, լուրերի համաձայն, iPhone 7-ը կարող է չունենալ Touch ID սենսոր: Եվս մեկ նորարարություն կլինի սապֆիրե ծածկույթը, որը կլինի չափից ավելի ամուր եւ քերծվածքներից պաշտպանված:

Ապագա iPhone-ի կորպուսը կարող է պատրաստվել այսպես կոչված հեղուկ մետաղից:

Կավելանա նաեւ մշտական հիշողության առավելագույն ծավալը՝ կազմելով 256 գիգաբայթ կամ ավելի:

Ինչ վերաբերում է գնին, այն կկազմի 650-850 դոլար: