Ուսանողության միջազգային օրն այսօր` նոյեմբերի 17-ին, Երեւանի բուհերում ուսանողները տոնեցին երգ ու երաժշտությամբ: Երևանի պետական կոնսերվատորիայի երաժիշտ ուսանողները, երգիչ-երգչուհիները ավտոբուսով շրջեցին Երեւանի բուհերի տարածքով`շնորհավորելով ուսանողությանը միջազգային տոնի առթիվ: Կոնսերվատորիայի ուսանողների երգերին եւ պարին բուհերի բակերում միացան նաեւ այդ բուհերի ուսանողները:
Նշենք, որ «Երաժշտությունն անիվների վրա» միջոցառումը կազմակերպել էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Երևանի քաղաքապետարանը և ԵՊԿ ուսանողական խորհուրդը:











