Իրանում Հայաստանի դեսպանատունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Իրանի հետ տնտեսական կապերը զարգացնելու համար: Այս մասին Թեհրանում հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Դեսպանը նշել է, որ Հայաստանը պատրաստ Թեհրանի հետ համապարփակ հարաբերությունների հետագա ընդլայնման, այդ թվում տնտեսական ոլորտում, հաղորդում է Fars գործակալությունը
«Մենք ձգտում ենք ընդլայնել տնտեսական հարաբերություններն Իրանի եւ Հայաստանի միջեւ»,-ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար լավ հնարավորություններ արդեն ստեղծված են: Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունն էլ ավելի կզարգանա, երբ միջազգային շուկաներում Իրանի ներկայությունն աճի՝ գերտերությունների հետ միջուկային ծրագրի հետ կապված գործարքների կնքումից հետո:



























