Չինաստանում գիտնականները նախամարդու կայանատեղի են հայտնաբերել: Պեղումների վայրում աշխատանքի գործիքներ եւ սատկած կենդանիների քարացած կմախքներ են գտել:

Աղբյուրի համաձայն, մասնագետների մոտ ամենամեծ հետաքրքրությունն առաջացրել են սատկած կենդանիների քարացած կմախքներ, այդ թվում անտառային փղի եւ հսկայական կուղբի: Մասնագետները նշում են, որ այդ կենդանիները կարող էին ապրել միայն տաք կլիմայ ունեցող վայրերում:

Հետազոտողների տվյալներով՝ նախամարդկանց հայտնաբերված կայանատեղին ներկայումս ամենահին է Չինաստանի հյուսիս-արեւելքում: Համարվում է, որ դրանք 300-500 հազար տարեկան են: