Ռուսաստանի ԱԳՆ հույս ունի, որ Իրանի եւ Վրաստանի համագործակցությունը կգործի ի նպաստ այդ երկրների եւ ոչ մի դեպքում ուղղված չի լինի երրորդ երկրների դեմ։

«Խոսելով Իրանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների մասին, ես կարող եմ ասել, որ մենք հարգում ենք անկախ պետությունների ծրագրերը, որոնք նպատակ ունեն զարգացնել բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունները միմյանց միջեւ։ Սա հատկապես կարեւոր է այն երկրների համար, ովքեր գտնվում են այս ոչ դյուրին  տարածաշրջանում»,- Georgia Times պարբերականի հաղորդմամբ, այս մասին հուլիսի 1-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

Ավելի վաղ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն հայտարարել էր, որ Վրաստանի մերձեցումը Իրանի հետ ուղղված չէ այլ երկրների շահերի դեմ եւ չի ազդի ռազմավարական գործընկերների հետ ունեցած հարաբերությունների վրա։