Արեւմտյան Ավստրալիայում թեստավորում են 20 փուչիկներ, որոնց օգնությամբ Google-ը եւ Telstra-ն նախատեսում են բջջային կապ եւ բջջային ինտերնետ կազմակերպել դժվար հասանելի շրջաններում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Սա աշխարհի առանձնացած վայրերում բջջային կապի համար Google ընկերության վերջին նախապատրաստական փուլն է, որի համար կօգտագործվեն հելիումով լցված փուչիկներ: Դրանք կպտտվեն երկրի շուրջը ստրատոսֆերալում, 20 կմ բարձրության վրա: Փուչիկների մեջ G4 ստանդարտով աշխատող բազային կայաններ կլինեն:

Loon նախագիծը մշակվում է 2011 թվականից: Դրանով զբաղվում է Google X ստորաբաժանումը, որը նաեւ մշակում է Google Glass ակնոցներ: