Հայաստանը եւ Իրանը ավարտել են ՀԷԿ-ի շինարարության մասին համաձայնագրի շուրջ աշխատանքը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը:
«Հայաստանում ՀԷԿ-ի կառուցման շուրջ փոխըմբռնման հուշահիրը համաձայնեցվել է, եւ իրանական ընկերությունները շուտով կսկսեն կայանի շինարարությունը Հայաստանում»,-ասել է իրանցի նախարարը:
Նա նշել է, որ էլեկտրակայանների ու ջրային օբյեկտների շինարարությամբ զբաղվող ընկերություններն ակտիվորեն աշխատում են աշխարհի 41 երկրներում, հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իրանի էներգետիկայի նախարար Չիտչիանը եւ ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հանդիպման ժամանակ պայմանավորվել են էլեկտրահաղորդման երրորդ գծի բացման, ինչպես նաեւ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման տեմպերի արագացման շուրջ:




























