Թուրքիայում ԱԷԿ կառուցելու մասին ռուս-թուրքական միջկառավարական համաձայնագիրը ուղարկվել է թուրքական խորհրդարան՝ վավերացվելու համար։ ԱԷԿ-ը կկառուցվի միջերկրածովյան նավահանգստի մոտակայքում։
Համաձայնագիրը ստորագրվել էր մայիսին՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում։ Նախագիծը նախատեսում է 1,2 ԳՎտ հզորությամբ չորս էներգաբլոկների կառուցում։
Թուրքական առաջին ԱԷԿ-ի կառուցման արժեքը կարող է կազմել շուրջ 20 մլրդ դոլար։




























